Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հնչել է վերջին զանգը

Հնչել է վերջին զանգը
22.05.2015 | 19:32

Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր տոն էր` հնչել է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի թիվ 112 ավագ դպրոցում մասնակցել են «Վերջին զանգի» տոնական միջոցառմանը:
Վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու առթիվ, մաղթել հաջողություններ և կանաչ ճանապարհ: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր ծնողներին ու մանկավարժներին՝ նման զարգացած սերունդ դաստիարակելու և կրթելու համար:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապագա սերունդներն ստանան որակյալ կրթություն, քանի որ նրանք են մեր պետության հիմնասյունը և զարգացման գրավականը: «Մենք մեր ապագան կառուցելու ենք՝ հիմնվելով ձեզ վրա, վստահ եմ, որ միասին ունենալու ենք բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ»,- նշել է վարչապետը: Միաժամանակ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ չնայած տարբեր խնդիրներին ու դժվարություններին՝ կառավարությունը ջանքեր չի խնայելու մեր երկրի տնտեսությունը զարգացնելու և ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար:
Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով հանրապետության բոլոր շրջանավարտներին և նրանց ծնողներին, մասնավորապես, նշել է. «Վերջին զանգը հիրավի երիտասարդ տարիների ամենատպավորիչ և հիշարժան օրն է, որը դառնում է հիշողություն: Այն յուրօրինակ հրաժեշտի միջոցառում է` հուզականության և երախտիքի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներին, որոնց աշխատանքի շնորհիվ հերթական սերունդն է մտնում մեր երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և կրթական զարգացումների մեջ»,- նշել է նախարարը` լրագրողներին միաժամանակ տեղեկացնելով, որ շրջանավարտների թիվը նշելիս պետք է հաշվի առնել նաև ուսումնարանների և քոլեջների ուսանողական համակազմը, որի արդյունքում այս տարվա շրջանավարտների ընդհանուր թիվը ավելի քան 30 հազար է:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ